Թուրքիայի արևմուտքում` Էգեյան ծովի ափին, երկրաշարժ է տեղի է ունեցել, հայտնում է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը։
Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Օզդերե բնակավայրից 6 կմ հարավ, օջախը՝ 8 կմ խորության վրա։
Ուժգնությունը կազմել է 4,3 մագնիտուդ։
Տուժածների կամ ավերածությունների մասին չի հաղորդվում: