Search
Close this search box.

17-ամյա դեռահասը մшհшցել է բռնցքամարտի սպարինգի ժամանակ

Սեպտեմբերի 1-ին Մոսկվայի մարզում «Մետալուրգի» մարզադաշտում բռնցքամարտի սպարինգի ժամանակ 17-ամյա դեռահաս է մահացել։ Այս մասին հայտնում է Life-ը՝ Shot-ին հղումով։

Երիտասարդը զինված էր պաշտպանության բոլոր տարրերով։ Կռվի ժամանակ նրա ինքնազգացողությունը վատացել է։ Շտապօգնությունը չի կարողացել օգնել երիտասարդին՝ արձանագրելով մահ:

Մահվան պատճառը կպարզի բժիշկը։ Դեռահասն ապրում էր ամբողջական ընտանիքում: Սովորել է Մոսկվայի Վիտե համալսարանում։

Please enter a valid URL