Search
Close this search box.

Ուկրաինայի պաշտպանության նախարարն ազատվել է պաշտոնից

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է երկրի պաշտպանության նախարար Օլեքսեյ Ռեզնիկովի՝ պաշտոնը թողնելու մասին։

Ինչպես նշել է Զելենսկին իր թելեգրամյան ալիքում՝ պաշտպանության նախարարի պաշտոնը կզբաղեցնի Ուկրաինայի Պետական գույքի հիմնադրամի ղեկավար Ռուստեմ Ումերովը։

«Օլեքսեյ Ռեզնիկովն անցել է լայնածավալ պատերազմի ավելի քան 550 օրվա միջով: Նախարարությանն անհրաժեշտ են նոր մոտեցումներ և փոխգործակցության այլ ձևաչափեր ինչպես զինվորականների, այնպես էլ առհասարակ հասարակության հետ: Այժմ նախարարությունը պետք է ղեկավարի Ռուստեմ Ումերովը: Գերագույն Ռադան շատ լավ գիտի այդ մարդուն, և պարոն Ումերովը լրացուցիչ ներկայացումների կարիք չունի։ Ակնկալում եմ, որ խորհրդարանը կաջակցի այս թեկնածուին»,- նշել է Ուկրաինայի ղեկավարը։

Please enter a valid URL