Search
Close this search box.

Հելենի քեռին ծաղիկներով Գորիսի դիահերձարան էր եկել՝ շնորհավորելու նրա 21-ամյակը

Լրագրող Տիգրան Հովսեփյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Հելենի քեռին ծաղիկներով Գորիսի դիահերձարան էր եկել՝ շնորհավորելու նրա 21-ամյակը։ Ընտանիքը պաշրված Արցախում է, Հելենն այստեղ՝ Գորիսում։ Արդեն 20 օր է Ադրբեջանը խոչընդոտում է աղջկա մարմինը հայրենի Ճարտար տեղափոխելուն. փաստաթղթերում ադրբեջանական տեղանուններ են պահանջում գրել։

Քեռին պատմում է՝ Հելենն ամեն օր խոսում էր պաշարման մեջ գտնվող մոր հետ ու փորձում քաջալերել «Մամ ջան, ամեն ինչ լավ ա ինան…»

Մոր աչքը ճամփին է»:

Հիշեցնենք, որ օգոստոսի 14-ի գիշերը Երևան-Գյումրի ավտոճանապարհին՝ Լանջիկ գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ողբերգական ավտովթար։ Բախվել են «Volkswagen» մակնիշի ուղևորափոխադրող միկրոավտոբուսը և «ZIL» մակնիշի բեռնատարը։ Զոհվել է 11 քաղաքացի, այդ թվում՝ միկրոավտոբուսի վարորդը, ծանր վիրավորվել՝ 6-ը։

Please enter a valid URL