Search
Close this search box.

Ինժեներական աշխատանքներ կատարելիս զոհված մայոր Արման Բաբաջանյանը Սիսիանից էր, 32 տարեկան. ամուսնացած էր, ունի 3 որդի

Ինժեներական աշխատանքներ կատարելիս զոհված մայոր Արման Բաբաջանյանը Սիսիանից էր, 32 տարեկան, զինված ուժերում վաղուց էր ծառայում: Սիսիանի աքաղաքպետարանի աշխատակազմի քարտուղար Աննա Կարապետյանը NEWS.am-ի հայտնեց, որ Արման Բաբաջանյանը սպա էր՝ կոչումով մայոր, Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանն ավարտելուց հետո զինված ուժերում էր ծառայում:

Նա նշեց, որ Արման Բաբաջանյանը ամուսնացած էր, ունի 3 որդի, երկուսը դպրոցական են, մեկը՝ մանկապարտեզ էր հաճախում:

Արման Բաբաջանյանը մասնակցել է ինչպես 44-օրյա, այնպես էլ նախորդ տարի սեպտեմբերյան մարտերին:

Ավելի վաղ հայտնել էինք, որ սեպտեմբերի 2-ին՝ ժամը 17:30-ի սահմաններում, ինժեներական աշխատանքներ (ճանապարհի կառուցման նպատակով պայթեցման աշխատանքներ) կատարելիս տեղի ունեցած պայթյունի հետևանքով մահացել են ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայող, մայոր Արման Ռուբիկի Բաբաջանյանը և զինծառայող Արթուր Հայկի Պողոսյանը:

Please enter a valid URL