Search
Close this search box.

Հայտնաբերվել է տնօրենի դին

Երեկ՝ սեպտեբերի 2-ին, ողբերգական դեպք է տեղի ունցել Երևանում: Ժամը 21:10-ի սահմաններում 1-03 շտապօգնության խումբն ահազանգել ՀՀ ՆԳՆ ոստիկանության Կենտրոնական բաժին և հայտնել, որ կանչով մեկնել են Պուշկին փողոցի 37 հասցեում գործող «Աքաղաղ» խանութ, որտեղ հայտնաբերել են տղամարդու դի:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկաններն ու քննիչները նշված խանութի պահեստային հատվածում հայտնաբերել են Երևանի բնակիչ, 70-ամյա Հարություն Սողոմոնյանի դին: Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն, արտաքին զննությամբ, դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել, իսկ գլխի շրջանում վնասվածքն առաջացել է ուշագնացության արդյունքում՝ ընկնելու հետևանքով: Դեպքի փաստով Քննչական բաժնում սպանություն հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ: Մահացածը «Աքաղաղ» խանութի տնօրենն էր:

Please enter a valid URL