Այսօր՝ սեպտեմբերի 3-ին, կրակոցներ են հնչել Երևանում: Ժամը 03:30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Թամանցիներ փողոցում գործող «Ասալա» թոնրատան հարևանությամբ գործող «Պարադիս» հյուրանոցային համալիրի մոտ կրակոցներ են հնչում:
Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ ոստիկաններն ու պարեկները դեպքի վայրում հայտնաբերել են 1 հատ «ԱԿՍ» տիպի ինքնաձիգ, 4 հատ 7.62 տրամաչափի փամփուշտ և 12 հատ պարկուճ:Մինչ դեպքի վայրում աշխատում էր քննչական խումբը, ոստիկանության Շենգավիթի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները, համագործակցելով ոստիկանության Երևան քաղաքի վարչության Քրեական հետախուզության բաժնի և ՊԾ Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակի պարեկների հետ, ոստիկանության Շենգավիթի բաժնում ստացված օպերատիվ տվյալներով Թամանցիների փողոցի 57 հասցեից խուլիգանություն կատարելու հիմնավոր կասկածի առկայության հիմքով ձերբակալել և ոստիկանության Շենգավիթի բաժին են տեղափոխել 3 քաղաքացու:
Կայքի տեղեկություններով նրանք են՝ Երևանի բնակիչներ, 29-ամյա Հրայր Լալայանը, 29-ամյա Աշոտ Սարգսյանը և 25-ամյա Գևորգ Գինոսյանը:Արդեն տեղում, փաստերի ճնշման տակ, Հ. Լալայանը հայտնել է, որ հայտնաբերված ինքնաձիգից ինքն է կրակոցներ արձակել:Նշված անձինք և հանցագործության գործիք ինքնաձիգը ներկայացվել են Շենգավիթի քննչական բաժին, որտեղ դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ: