Երևան-Գյումրի ավտոճանապարհին 11 մարդու կյանք խլած ողբերգական վթարի հետևանքով մահացել էր նաև արցախցի Հելեն Դադայանը․ այսօր նրա ծննդյան օրն է։
ՀԱԿ ակտիվիստ Վարդան Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Դժբախտ պատահարից 20 օր անց դեռ հնարավորություն չի ստեղծվել նրան հուղարկավորելու։ Բնականաբար առաջին խոչընդոտն Ադրբեջանն է, որը թույլ չի տալիս նրան Արցախ տեղափոխել։ ԿԽՄԿ-ն (Կարմիր խաչի միջազգային կոմիտե) և ՌԴ խաղաղապահները անզորություն են ցուցաբերում այս հարցում, ՀՀ իշխանությունները ձեռքերը լվացել են, Արցախի իշխանությունն անզոր է, իսկ աշխարհն էլ լռում է։
Այսօր Հելենի ծննդյան օրն է, նա կդառնար 21 տարեկան։
Հելեն, հուսով եմ՝ հոգիտ կհանդարտվի և կներես մարդկությանը և մեզ բոլորիս այս անզորության համար, որ միչև հիմա 20 օր անց դու դեռ պառկած ես դիահերձարանի սառնարանում…»։