« Ըստ էության, այո՛, ստացվում է, որ ՌԴ խաղաղապահ ուժերը չեն կատարում եռակողմ հայտարարության իրենց ստանձնած առաքելությունը, և սա լուրջ մտահոգության առիթ է»։
Այս րոպեներին ուղիղ հեռարձակմամբ եթերում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հարցազրույզը իտալական La Repubblica թերթին։
«Նրանց՝ ԼՂ-ում ներկայության հիմնական նպատակներից էր քաղաքացիական հասարակության անվտանգությունը։ Տվյալ դեպքում անվտանգությունը, այդ թվում՝ ազատ տեղաշարժի իրավունքը, չի ապահովվում» — հավելել է Փաշինյանը։