Search
Close this search box.

Նոր տեղեկություններ՝ սրտի զարկը վերականգնված զինծառայողի առողջական վիճակից

Նարեկ Պողոսյանը տեղափոխվել է Կենտրոնական հոսպիտալ, ենթարկվել վիրահատական բարդ միջամտության, վիրահատությունը հաջող է անցել, վիճակը դեռևս գնահատվում է ծայրահեղ ծանր: Այս մասին Factor.am-ին հայտնել է ՊՆ մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը։ Մյուս վիրավորի վիճակը գնահատվում է միջին ծանրության, այս պահին կյանքին վտանգ չի սպառնում: Երկու վիրավորներն էլ հոսպիտալի բուժանձնակազմի հսկողության տակ են:

Հիշեցնենք՝ Նարեկ Պողոսյանը ծանր հրազենային վիրավորում էր ստացել սեպտեմբերի 1-ին ադրբեջանական սադրանքի հետևանքով: Ռեանիմացիոն ինտենսիվ միջոցառումների արդյունքում Նարեկ Կարենի Պողոսյանի սրտի զարկը վերականգնվել է:

Please enter a valid URL