Արցախի Հանրապետությունը 32 տարեկան է:
Արցախն այն արժեքն է, որի համար մենք ապրում ենք: Մեր ամեն ջանք ուղղված է մեր միասնական հայրենիքի կեղեքումը թույլ չտալուն: Արցախի հարցի լուծումը Երևանում է եղել միշտ, Երևանում է նաև հիմա:
Հայաստանի Հանրապետությունը պետք է ունենա մեկ օրակարգ` Արցախի ապաշրջափակում:
Այսօրվա իշխանություններն անթաքույց հրաժարվել են Արցախից, չգիտակցելով, որ կորցնել Արցախը, նշանակում է կորցնել Հայաստանը: Արցախից հրաժարվողները չեն կարող պաշտպանել Հայաստանը:
Մենք ունենք հնարավորություն փոխելու դա քաղաքական ճանապարհով` երկիրը զերծ պահելով նոր ցնցումներից:
Արցախի հարցը կարող ենք լուծել միայն ուժեղ Հայաստան ունենալով: