Search
Close this search box.

Լեռնային Ղարաբաղի հայ բնակիչները պետք է դիմեն Ադրբեջանի քաղաքացիություն ստանալու համար. Հաջիև

«Լեռնային Ղարաբաղի հայ բնակիչները պետք է դիմեն Ադրբեջանի քաղաքացիություն ստանալու համար. դա նշանակում է նաև, որ նրանք ճանաչում են Բաքվի ինքնիշխանությունն ու օրենքները՝ ընդունելով Ադրբեջանի քաղաքացիություն»։ 

Այս մասին TRT World-ին տված հարցազրույցում ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի օգնական, նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության բաժնի ղեկավար Հիքմեթ Հաջիևը։
Նրա խոսքով, «օրենքի տեսակետից Ղարաբաղում ծնված հայերը Ադրբեջանի քաղաքացիներ են, սակայն Հայաստանի կողմից Ղարաբաղի օկուպացիայի ժամանակ Երևանը վարում էր անեքսիայի քաղաքականություն և անօրինական անձնագրեր էր տրամադրում շրջանի գրեթե բոլոր հայ բնակիչներին»։
Հաջիևը ընդգծել է, որ Ադրբեջանը երաշխավորում է Ղարաբաղում հայերի լեզվական, մշակութային, կրոնական և քաղաքային իրավունքների պահպանումը։

Ադրբեջանը տարբեր միջազգային կոնվենցիաների, այդ թվում՝ Եվրոպայի խորհրդի ազգային փոքրամասնությունների պաշտպանության շրջանակային կոնվենցիայի կողմ է, հիշեցրել է Ալիևի օգնականը և հավելել․

«Նման կոնվենցիաների շրջանակներում մենք պատրաստ ենք ապահովել Ղարաբաղի տարածաշրջանի հայ բնակիչների անհատական ​​իրավունքները»։

Please enter a valid URL