Այսօր Արցախի Հանրապետության Անկախության օրն է։
Եկեք հուժկու հանրահավաքով շնորհավորենք պաշարված Արցախում արժանապատվորեն դիմակայող մեր բոլոր հարազատներին և ցույց տանք, որ նրանց հետ ենք, Արցախի կողքին։
Միասին մենք կարող ենք բեկում մտցնել` կանգնեցնելով զիջումների ու պարտության անիվը և հիմքեր ստեղծել Արցախյան հիմնախնդրի արդարացի կարգավորման, Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը հարգելու, ընդունելու համար։