Ազգային Ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը երեկ երեկոյան հանրային հեռուստաընկերության եթերում՝ Պետրոս Ղազարյանի հյուրն էր, որտեղ քննարկման թեման սահմանային իրավիճակն էր։ Հարցին՝ թե ինչո՞ւ այսօր և ինչո՞ւ հենց հիմա սահմանին այսպես լարված իրավիճակ է՝ Ալեն Սիմոնյանը պատասխանել է․
« Գլոբալ քաղաքական պրոցեսներ են տեղի ունենում, իսկ ՀՀ-ն միջազգային առումով Ադրբեջանի վրա մեծ ճնշում է գործադրում և դա էլ է պատճառը, որ Ադրբեջանը նման քայելի է գնում։ 2 օրից նաև տեղի է ունենալու Պուտին Էրդողան հանդիպումը, որի ընթացքում որոշումներ կկայցվի մեր տարածաշրջանում համաձայնության գալու առումով»։