«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթի խմբագրությունը պարբերաբար բողոքներ է ստանում քաղաքացիներից, որ Հայաստանի Հանրապետությունում գործող մի շարք բանկեր հրաժարվում են կատարել գործարքներ հին՝ 2006 թվականի արտադրության դոլարներով՝ քաղաքացիներին որեւէ բացատրություն չտալով:
Նշենք, որ 2006 թվականի արտադրության այդ «հին դոլարները» հին չեն համարվում նույնիսկ ԱՄՆ-ում, պարզապես 2010 թվականին ԱՄՆ-ն հայտարարեց, որ թողարկելու է նոր դիզայնով թղթադրամներ՝ նոր թանաքագծով, որը կփոխեր գույնը պղնձագույնից դեպի կանաչ, սակայն նախորդների՝ արտադրությունից դուրս գալու մասին որեւէ խոսակցություն չի եղել: