Search
Close this search box.

ՌԴ ՊՆ–ն՝ Արցախում իրավիճակի մասին

Շուշիի շրջանում արձանագրվել է հրադադարի ռեժիմի մեկ խախտում: Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ–ն՝ ամենօրյա իր տեղեկագրում:

Նշվում է, որ միջադեպի հետևանքով զոհեր և վիրավորներ չկան:

«Ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարությունը ադրբեջանական և հայկական կողմերի հետ համատեղ հետաքննություն է անցկացնում»,– նշվում է տեղեկագրում:

Հաղորդվում է, որ երեսուն դիտակետերում ռուս խաղաղապահները շուրջօրյա վերահսկում են իրավիճակը և հրադադարի ռեժիմի պահպանումը։

«Մարտակերտի, Մարտունու շրջաններում և Լաչինի միջանցքում պարեկություն է իրականացվել երեք երթուղիներով»,– գրված է հաղորդագրության մեջ։

Please enter a valid URL