Search
Close this search box.

ՊՆ-ն հրապարակել է ադրբեջանական սադրանքի հետևանքով զոհված զինծառայողների անունները

Սեպտեմբերի 1-ին ադրբեջանական սադրանքի հետևանքով զոհված զինծառայողներն են

Անդրանիկ Արշակի Անտոնյանը,
Արսեն Ալեքսանդրի Մկրտիչյանը,
Վաչագան Սարոյի Վարդանյանը:

Պաշտպանության նախարարությունը վշտակցում և զորակցություն է հայտնում հայրենիքն անձնվիրաբար պաշտպանելիս զոհված զինծառայողների ընտանիքների անդամներին, հարազատներին և ծառայակիցներին։

Վիրավոր զինծառայողի վիճակը գնահատվում է միջին ծանրության, կյանքին վտանգ չի սպառնում:

Հիշեցնենք՝ ավելի վաղ հայտնել էինք, որ այսօր զոհված Անդրանիկ Անտոնյանը Արարատի մարզի Նորաբաց գյուղից էր, մի քանի օրից զոհված նրա ծննդյան օրն էր։ Նշենք, որ զոհված Արսեն Մկրտչյանն էլ 25-օրյա վարժական հավաքի մասնակից էր․ երրորդ երեխային էին սպասում։

Please enter a valid URL