ԱՄՆ կոնգրեսական Ադամ Շիֆը շնորհավորական ուղերձ է հղել արցախյան շարժման 30-ամյակի կապակցությամբ: Ուղերձում նշվում է, որ 30 տարի առաջ փետրվարին արցախի ժողովուրդն արիաբար ձայն բարձացրեց խորհրդային կոմունիզմի և էթնիկ անհանդուրժողականության դեմ: Արցախի ճանապարհը հեշտ չէր, բայց դա չսասանեց նրանց վճռականությունը: Ի պատասխան Ադրբեջանը մի շարք քաղաքներում անմեղ հայերի սպանություններ կազմակերպեց: Սումգայիթի և այլ քաղաքների դեպքերն ապացուցում են արցախցիների ընտրության ճշմարտացիությունը, ովքեր գոյատևելու և իրենց ինքնությունը պահպանելու համար ինքնիշխան ժողովրդավարություն հիմնեցին:
Շիֆը նշել է, որ շարունակելու է արցախցիներին աջակցել միջազգային ճանաչման հասնելու գործում