Մասիսի համայնքապետ Դավիթ Համբարձումյանի ֆեյսբուքյան գրառումը. «Խորը ցավով տեղեկացա, որ Սոթքի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ ադրբեջանական ԶՈՒ կրակի հետևանքով զոհվել են մեր համայնքի բնակիչներ Անդրանիկ Արշակի Անտոնյանը և Արսեն Ալեքսանդրի Մկրտչյանը:
Ցավակցում եմ մեր տղաների ընտանիքների անդամներին, հարազատներին: Ուժ ու տոկունություն Ձեզ»: