Search
Close this search box.

«Իրավունք». Արցախի նախագահի հրաժարականը Սամվել Բաբայանի համար սառը ցնցուղ է եղել

«Իրավունք» թերթը գրում է. «Իրավունքի» տեղեկություններով` նախագահ Արայիկ Հարությունյանի հրաժարականը սառը ցնցուղ է եղել Արցախի ԱԽ նախկին քարտուղար, «Միասնական հայրենիք» կուսակցության նախագահ Սամվել Բաբայանի համար:

Ըստ Արայիկ Հարությունյանի շրջապատում պտտվող լուրերի` այս քայլով նա առաջինն իրեն ազատագրել է Բաբայանի կողմից պարբերաբար ներկայացվող վերջնագրերից եւ, միեւնույն ժամանակ, հավերժ փակել բաբայանական ակնկալիքները` Արցախը կրկին տիրելու:

Նույն աղբյուրների փոխանցմամբ` Արայիկ Հարությունյանին փոխարինողները ոչ պակաս նրանից ատում են Սամվել Բաբայանին, ինչը քաջ գիտակցում է վերջինս»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Please enter a valid URL