Search
Close this search box.

Առավոտը բարի չէր ռուսական Կուրչատով քաղաքի համար

ՌԴ Կուրսկի մարզի իշխանությունները հայտնել են Կուրչատով քաղաքում ուկրաինական ԶՈւ–ի հարձակման մասին:
Նշվում է, որ ուկրաինական կողմը կիրառել է երկու անօդաչու թռչող սարք։

«Վնասվել են վարչական շենք և բնակելի շենք, մանրամասները ճշտվում են»,- հայտնել է մարզի ղեկավար Ռոման Ստարովոյտը։
Իր խոսքով՝ դեպքի վայր են ժամանել մասնագետներ, որոնք գնահատում են վնասի չափը:

Հիշեցնենք, որ Կուրչատովում է գտնվում Կուրսկի ԱԷԿ-ը։

Please enter a valid URL