Իրանագետ Վարդան Ոսկանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Արցախի Հանրապետությունում տեղի ունեցող զարգացումներն առայժմ նախնական փուլում են, բայց փոփոխությունները սկսել են անհանգստացնել Բաքվի բարբարոսական վարչախմբին, որը թեև ջանում է քարոզչական տիրույթում ցույց տալ, թե, իբր, իրավիճակն իր համար ամբողջովին հասկանալի ու վերահսկելի է, սակայն քարոզչական գրվածքների տողատակերից երևում են իրար խառնվելու բացահայտ նշաններ։ Սա առնվազն ավելի բարվոք ստարտային պայմաններ է ստեղծելու Արցախի Հանրապետության նոր իշխանության համար, որոնք սակայն դեռ պետք է կարողանալ օգտագործել։ Մեկ այլ կարևոր հանգամանք ևս պետք է անպայմանորեն ընդգծել, և դա այն է, որ Բաքվի բարբարոսական վարչախումբը շատ վատ է տեղեկացված և գրեթե չի հասկանում Արցախի Հանրապետության ներսում առկա քաղաքական իրավիճակն ու գործընթացները, ինչը ևս մեզ համար հաջողություններ գրանցելու պատուհան է, որից նույնպես պետք է օգտվել»։