Search
Close this search box.

«Հրապարակ»․ Ում հետ է խորհրդակցել Արայիկ Հարությունյանը և հրաժարականի որոշում կայացրել

«Հրապարակ» թերթը գրում է. «Խոսակցությունները, թե Արցախում քաղաքական ուժերը ճնշում են գործադրել՝ պարտադրելով Արայիկ Հարությունյանի հրաժարականը, իրականությանը չի համապատասխանում՝ երեկ մեզ ասաց Արցախի ընդդիմադիր պատգամավոր Մետաքսե Հակոբյանը։

Նա ճիշտ հակառակը պնդեց, որ օրերս ԱՀ խորհրդարանի գիշերային վեցժամանոց նիստում, որի մասնակիցներն են, ըստ լուրերի, պարտադրել Հարությունյանին հրաժարական, բազմաթիվ առաջարկներ են հնչել՝ իրավիճակից դուրս գալու վերաբերյալ, որոնց Հարությունյանը պատասխանել է, թե կխորհրդակցի եւ որոշում կկայացնի։

Մետաքսե Հակոբյանի «Արդարություն» կուսակցությունը Բաքու-Ստեփանակերտ ուղիղ բանակցություններին այլընտրանք է առաջարկել․ «Մեր կուսակցության նախագահն առաջարկեց, որ ստեղծվի, այսպես կոչված, «3+1» ձեւաչափ։ Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը ստորագրած կողմերի ներկայացուցիչներից աշխատանքային խումբ ձեւավորվի: Պետք է համոզել թե՛ ՀՀ, թե՛ ՌԴ իշխանություններին` այդ խումբը ձեւավորել, որում ներգրավված կլինի նաեւ Արցախի ներկայացուցիչը, որտեղ կնստեն, կքննարկեն ստեղծված իրավիճակը եւ հնարավորություն կտան Արցախին ու Ադրբեջանին՝ իրար առջեւ դնել առաջարկներ-պահանջներ, եւ որոշում կայացվի:

Եթե այս իշխանությունն ի վիճակի լիներ դա անելու, դա միակ ելքն էր: Եթե ոչ` պետք է ուրիշներին հնարավորություն տա։ Հարությունյանն ասաց, որ կխորհրդակցի այդ առաջարկների վերաբերյալ, թե ում հետ է խորհրդակցել եւ հրաժարականի որոշում կայացրել, ես չեմ կարող ասել»։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Please enter a valid URL