Search
Close this search box.

Սրա-նրա ոտքերն ընկնելով՝ պաշտոն մուրալը իրենց է հատուկ․ Գագիկ Առուշանյան

«Եթե ասելիք ունեն, թող համարձակություն ունենան ուղիղ խոսել`դեմ-դիմաց, հանրային որևէ հարթակում․ հակառակ դեպքում՝ ինքս կխոսեմ փաստերով ու ապացույցներով․․․և ամենակարևորը՝ ոչ այլ անձանց միջոցով»։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է Գագիկ Առուշանյանը՝ անդրադառնալով Վազգեն Սաղաթելյանի, ինչպես Առուշանյանն է ասում, ստահոդ բարբաջանքներին․

«Երկար մտածեցի՝ արժե՞ արդյոք պատասխանել ոմն վազգեն սաղաթելյանի ստահոդ բարբաջանքներին։

Հասկանալով, որ սույն երիտասարդը լոկ գործիք է հայտնի շրջանակների որոշ անձանց ձեռքերում՝ այնուամենայնիվ չեմ կարող չարձագանքել, որպեսզի լռությունս համաձայնություն չդիտարկվի։

Արդեն իսկ անբարոյականություն է երրորդ անձի կողմից հրամցված տեղեկությունները որպես իրականություն մատուցելը, և կարծում եմ դրա համար նա դեռ ներողություն կհայցի, բայց ավելի եղկելի է ինձ վերագրել արարք, որը հեռու է արժանապատվության իմ պատկերացումներից ու ապրելակերպից։ Սրա-նրա ոտքերն ընկնելով պաշտոն մուրալը իրենց է հատուկ․ դա է պատճառը, որ դրանք իրենց արշինով են մարդկանց չափում։

Եթե ասելիք ունեն, թող համարձակություն ունենան ուղիղ խոսել` դեմ-դիմաց, հանրային որևէ հարթակում․ հակառակ դեպքում՝ ինքս կխոսեմ փաստերով ու ապացույցներով․․․և ամենակարևորը՝ ոչ այլ անձանց միջոցով։ Այս պահին այսքանը»,- ֆեյսբուքյան իր գրառումն այսպես է ավարտում Գագիկ Առուշանյանը։

Please enter a valid URL