Արթուր Ալավերդյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Փաստորեն այն որ, մեր երկրում որոշ «բնապահպաններ» և համապատասխան տեսչական մարմիններ, իրենց պարապուրդի մատնված լինելը փորձում են լրացնել տարբեր՝ ռացիոնալությունից զուրկ անհեթեթ սադրանքներով, իրական է: Հիմա մի նման օրինակ ներկայացնեմ, ինքներդ որոշեք, ծիծաղեք, լաք, թե զայրանաք:
Ուրեմն, ծաղկաձորցի մի երիտասարդ, արջի քոթոթներ է գտնում, որոնք զրկված լինելով մայրական խնամքից, գտնվուն են անխնամ, հյուծված և հիվանդ վիճակում: Անձամբ չկարողանալով հավուր պատշաճի խնամել, բուժել քոթոթներին՝ քանի որ դա բավականին ծախսատար գործընթաց է և տեղյակ լինելով Գագիկ Ծառուկյանի՝ կենդանիների նկատմամբ վերաբերմունքի մասին, քոթոթներին առաջարկում է հանձնել նրա խնամակալությանը: Այդպես էլ լինում է, երիտասարդը քոթոթներին հանձնում է Ծառուկյանին, ում հանձնարարությամբ էլ կազմակերպվում է կենդանիների բուժումն ու պատշաճ խնամքը:
Բուժելուց հետո Գագիկ Ծառուկյանը այն նվիրաբերում է Երևանի կենդանաբանական այգուն:
Բայց արի ու տես, որ ֆեյք բնապահպաններ են հայտնվում, ովքեր փորձում են ամեն ինչ անել, որ արջի վերաբերյալ քրեական գործ հարուցվի: Պատկերացնում եք, մարդը արջին պահի, մեծացնի իր անձնական միջոցներով, հետո նվիրի կենդանաբանական այգուն, որ մեր փոքրիկները տեսնեն, ուրախանան, այդ ամենից հետո, շնորհակալության փոխարեն, մի բան էլ ուզում են ինչ-որ քրեական գործ հարուցել:
Լավ ես չէ, դուք ասեք, ի՞նչ գնահատական տանք այս ամենին, լավ ի՞նչ անենք, որ տվյալ «բնապահպանները» թացն ու չորը իրարից զատել իմանան, ի վերջո իրենք բնապահպան ե՞ն, թե՞ շարքային բանսարկու:
Համաձայն եք, որ խայտառակ միջադեպ է ու զավեշտալի: Մեր երկրում այս պահին առաջնային, տեղին բնապահպանական հարցեր կան բարձրաձայնելու, բայց արի ու տես, որ կեղծ բնապահպաններին, իրական բնապահպանական հարցերը բոլորովին չեն հետաքրքրում: Ահա այն ամենը, ինչ պետք է իմանալ հայկական որոշ բնապահպանների և բնապահպանական տեսչության գործունեության մասին:
Հ.Գ. Այստեղ են ասել, որ վերջիններս եղելության մանրամասներն իմանալուց հետո գոնե, հրապարակային ներողություն խնդրեն Գագիկ Ծառուկյանից այս անհեթեթ անհանգստության համար, հակառակ պարագայում ոչնչով չեն տարբերվելու ադրբեջանցի կեղծ բնապահպաններից:
@Родина Տելեգրամյան ալիք