Ակնա-Ստեփանակերտ ճանապարհին իրավիճակը լարվում է, ադրբեջանցիները կուտակվում են։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում ասել է Ասկերանի բնակչուհի Հերմինե Խաչատրյանը։
«Շատ եմ խնդրում, բոլորդ եկեք ու միացեք։ Ադրբեջանցիները շատացել են, եկեք, թե քաղաքից, թե գյուղերից, եկեք թիկունք դառնանք, հասկանանք՝ ինչ ենք անում։ Վիճակը լուրջ է»,- նշեց նա։
Հիշեցնենք, որ օգոստոսի 29-ին Ադրբեջանը Աղդամի ճանապարհով Ստեփանակերտ 40 տոննա ալյուր է ուղարկել։ Արցախցիները մերժում են Բաքվից մթերք ստանալու առաջարկը։ Նրանք Ասկերանում՝ Աղդամի ճանապարհի մոտ են, որտեղ կանգ են առել ադրբեջանական Կարմիր խաչի երկու բեռնատարները։