«Մենք եկել ենք այստեղ՝ վկայելու և արտահայտելու մեր աջակցությունն ու բարեկամությունը: Այստեղ ներկայացված է Ֆրանսիայի 6 շրջան: Պատվիրակությունը ներառում է ամենատարբեր կուսակցությունների, ամենատարբեր հայացքների մարդկանց, բայց բոլորիս միավորում է Հայաստանն ու Արցախը»,-այս մասին այսօր Սյունիքում՝ Արցախի նախագահի հետ տեսակապի միջոցով հանդիպման ժամանակ, ասել է Կոռնիձոր ժամանած Փարիզի քաղաքապետ Անն Հիդալգոն։
«Արցախի բնակչությունը շրջափակման մեջ է գտնվում անկախ իրենց կամքից, և այդ շրջափակումն իրականացվում է՝ խախտելով միջազգային իրավունքը, 2020 թվականի հրադադարի հայտարարությունը»,-ասել է Հիդալգոն՝ ընդգծելով, որ այն, ինչ այսօր տեղի է ունենում Արցախում, նման է ցեղասպանության։