Մի կողմից, մենք բազմիցս ասել ենք, որ ողջունում ենք ցանկացած նախաձեռնություն, որը չի հակասում Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորմանն ուղղված Ռուսաստանի ջանքերին և չի կրկնում և, առավել եւս, չի խաթարում այդ ջանքերը։ Այս մասին ոչ շաբաթական ճեպազրույցի ժամանակ ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ պատասխանելով հարցին, թե ինչպես է ՌԴ ԱԳՆ-ն վերաբերվում Բաքվի և Երևանի միջև հակամարտությունում միջնորդական ջանքերն ակտիվացնելու՝ Ֆրանսիայի նախագահի նախաձեռնությանը։
«Մյուս կողմից, մենք քաջատեղյակ ենք այս ուղղությամբ Ֆրանսիայի գործունեությանը, և ինչ պակաս կարևոր չէ, նման միջնորդական ջանքերի շրջանակներում նախ և առաջ անհրաժեշտ է հաշվի առնել հակամարտության երկու կողմերի դիրքորոշումը, այսինքն՝ և՛ Հայաստանի, և՛ Ադրբեջանի։ Եվ առանց դրա չարժե ակնկալել, առանց այն էլ բավականաչափ թեժացած իրավիճակի հանգուցալուծման որեւէ առաջընթաց։ Սա ցանկացած միջնորդության Ալֆան և Օմեգան է»,- ասել է Զախարովան։