Hraparak.am-ը գրում է. Առավոտյան լուր տարածվեց, որ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը վիրահատության է ենթարկվել։ Նրա խոսնակը հաստատեց, որ Սիմոնյանը ձեռքի կրկնակի վիրահատության է ենթարկվել։ Նա տարեսկզբին վայր էր ընկել եւ ձեռքի կոտրվածք ստացել։ Վիրահատությունը, ինչպես եւ նախորդ վիրահատությունը, իրականացվել է «Նաիրի» բժշկական կենտրոնում։
Մենք տեղեկացանք, որ վիրահատության ընթացքում լուրջ բարդություններ են առաջացել եւ բժիշկները բավականին ջանքեր են գործադրել՝ հիվանդի վիճակը կայունացնելու համար։ Իսկ անզգայացումից դուրս գալուց հետո ԱԺ նախագահի վիճակը նորից վատացել է եւ ստիպված են եղել նրան քնեցնել, որպեսզի անստեզիայի բացասական ազդեցությունը նվազեցնեն։ Այս պահին Ալեն Սիմոնյանի առողջական վիճակը բավարար է՝ նա գտնվում է բժիշկների հսկողության ներքո։