Հաշվի առնելով ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման բնագավառի օրենսդրության պահանջների խախտումների մեծաքանակ լինելը, որոնք խցանումների և վթարային իրադրության առաջացման պատճառ են հանդիսանում, «Ոստիկանության մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի կարգով Երևան քաղաքի Քոչինյան-Բուզանդի փողոցների խաչմերուկներում տեղադրվել է տեսանկարահանող սարք:
Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ տեսանկարահանող սարքը գործարկվելու է 2023 թվականի սեպտեմբերի 4-ից։
Ճանապարհային ոստիկանությունը հորդորում է վարորդներին՝ պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները: