Քարինջ մարզային նշանակության 3,5 կմ ճանապարհի հիմնանորոգման աշխատանքներն ավարտական փուլում են. Փաշինյանը երեկ ծանոթացել է ընթացքին: «Մեծ գործ են արել, շինարարներից գոհ ենք, մենակ մի խնդիր՝ ջուր չունենք: Պիտի բասեին ջուր շատ մտնի, որ հերիքի»,- դիմելով ՀՀ վարչապետին՝ ասել է կանանցից մեկը: Մեկ այլ բնակչուհի շտապել է նշել. «Ջուր չունենք, զատո ասֆալտ ունենք: Գլխավորը դուք եք, որի համար Աստծո չափ շնորհակալ ենք Ձեզ»: