Search
Close this search box.

Ցույց է տալիս Ադրբեջանի իրական մտադրությունները. ՀՀ ԱԳՆ խոսնակի գրառումը

Զանգվածային վայրագությունների կանխարգելումը քաղաքակիրթ աշխարհի անմիջական պարտավորությունն է։ Այս մասին թվիթերի իր միկրոբլոգում գրել ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը։

«Լեռնային Ղարաբաղի ողջ բնակչության հիմնարար իրավունքներից զանգվածային զրկման քաղաքականությունը, լիակատար շրջափակումը, սովամահությունը, դիպուկահարների կողմից խաղաղ բնակչության թիրախավորումը, առևանգումներով ահաբեկելը ցույց է տալիս Ադրբեջանի իրական մտադրությունները»,-գրել է նա։

Please enter a valid URL