Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հերթական պրnվnկացիան․ Ադրբեջանն Ակնայով ալյուր է ուղարկում Ստեփանակերտ

Ադրբեջանական հերթական պրովոկացիան․ ադրբեջանական լրատվամիջոցները գրում են, որ Ադրբեջանը պատրաստվում է մարդասիրական օգնություն ուղարկել ԼՂ ժողովրդին։

Ադրբեջանի Կարմիր մահիկի ընկերության ղեկավար Նովրուզ Ասլանը հայտարարել է, որ նախնական փուլում կուղարկվի 40 տոննա ալյուր։

«Մենք հուսով ենք, որ այս քայլը դրական կընդունվի Ստեփանակերտում ապրող հայերի և միջազգային հանրության կողմից»,- ասել է նա։

Ըստ ադրբեջանական կողմի՝ վարչությունը խոստանում է ապագայում մատակարարել այլ անհրաժեշտ ապրանքներ, եթե, ըստ նրանց, իրենց քայլը գնահատվի:

Նշենք, որ Ադրբեջանն օգնությունն ուղարկում է Ակնայի ճանապարհով։

Please enter a valid URL