Search
Close this search box.

Սերժ Սարգսյանի հեռանալու հետևանքները

Քաղաքական վերլուծաբան Արմեն Բաղդասարյանի կարծիքով՝ եթե Սերժ Սարգսյանը և անձանց մի խումբ շարունակեն մնալ իշխանության, ապա բացասական հետևանքներ կլինեն, զարգացումներ չենք ունենա։

Հայաստանում իրական իշխանությունը Հանրապետականին չի պատկանում, իրական իշխանությունը պատկանում է մարդկանց մի փոքր խմբի, որի անդամները կարող են Հանրապետական լինել, Հանրապետական չլինել, կարող են անգամ ընդդիմադիր կուսակցություններից լինել, կարող է այդ մարդկանց անունները մենք ընդհանրապես չիմանանք։ Հանրապետականը ընդամենը շիրմա է, դա ձև է։ Եթե Սերժ Սարգսյանը որոշի հեռանալ, իհարկե, այդ թիմում լուրջ վերադասավորումներ կլինեն, այդ թվում՝ սեփականության վերաբաշխման։ Պետության համար դա լավ կլինի, որովհետև արատավոր համակարգը փոխելու ինչ-որ նախադրյալներ կստեղծվի․ քանի դեռ իշխանության է այդ մարդկանց խումբը, զարգացման նախադրյալներ չկան։ Արդեն 10 տարի է՝ բոլորը պայքարում են, օրինակ, կոռուպցիայի դեմ, կոռուպցիան ընդլայնվում է, պայքարում են ստվերի դեմ, ստվերը չի կրճատվում, պայքարում են հանուն մարդկային զարգացումների, բնակչությունը հեռանում է երկրից, այսինքն՝ արդյունքները բացասական են»։
Արմեն Բաղդասարյանի կարծիքով՝ ուշ է հիմա պայքարել ապրիլյան սպասվող զարգացումների դեմ, դա պետք է արվեր սահմանադրական փոփոխությունների ժամանակահատվածում։ Ըստ նրա՝ զարգացումները կանխել կլինի միայն հեղափոխության միջոցով, ինչը մեր երկրում անհնար է, քանի որ իշխանությունների ձեռքում կենտրոնացած են ուժային կառույցները։

Please enter a valid URL