Search
Close this search box.

Կքննարկվի իմ հրաժարականի հարցը. Արցախի նախագահ

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը Ազգային ժողովի շենքի առջև հավաքված հանրության հետ հանդիպմանը տեղեկացրեց, որ օգոստոսի 28-ի երեկոյան Արցախի քաղաքական ուժերի հետ հանդիպմանը քննարկվել է նաև նախագահի պաշտոնից իր հրաժարական տալու հարցը:

«Քննարկվել է նաև իմ նախագահ մնալու-չմնալու հարցը, մի քանի օր առաջ էլ եմ ցանկացել հրաժարական տալ: Վաղը, մյուս օր ավելի փոքր կազմով կրկին հանդիպում կունենանք, ու եթե որոշվի, որ ես պետք է հրաժարական տամ, հենց այս կիրակի գնալու եմ ազատ աշխարհազորի հետ դիրք պահեմ»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ընդգծեց Արայիկ Հարությունյանը:

Օգոստոսի 28-ին Լաչինի միջանցքում տեղադրված ադրբեջանական ապօրինի անցակետում 3 երիտասարդների առևանգումից հետո Ստեփանակերտում տեղի է ունեցել բազմամարդ ինքնաբուխ հանրահավաք: Ելնելով իրավիճակից՝ Արցախի քաղաքական ուժերն Ազգային ժողովում հրատապ ընդլայնված խորհրդակցություն են անցկացրել, որին մասնակցել են նաև Արցախի Հանրապետության երկրորդ եւ երրորդ նախագահներ Բակո Սահակյանն ու Արկադի Ղուկասյանը։ Շուրջ 6 ժամ տեւած խորհրդակցությունից հետո՝ կեսգիշերն անց, ԱԺ շենքի առջև հավաքված ժողովրդին մտահոգող հարցերին պատասխանել է երկրի նախագահ Արայիկ Հարությունյանը:

Please enter a valid URL