Search
Close this search box.

Առավոտը բարի չէր Թուրքիայի համար

Թուրքիայում 5,0 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել, հայտնում է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնի (EMSC) կայքը։

Ստորգետնյա ցնցումները գրանցվել են UTC-ի ժամանակով ժամը 04։58-ին (Երևանի ժամանակով՝ 08։58-ին)։ Էպիկենտրոնը գտնվել է 152.000 բնակչություն ունեցող Ակսարայ քաղաքից 101 կմ հյուսիս-արևմուտք։

Օջախը գտնվել է 10 կիլոմետր խորության վրա։

Հնարավոր զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չկան։

Please enter a valid URL