Ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
«Ադրբեջանի դատախազությունը հայտարարություն է տարածել երեք հայ երիտասարդների առևանգման վերաբերյալ:
Հայտարարություն մեջ նշվում է, որ երիտասարդների հանդեպ հետախուզում է հայտարարված եղել ու նրանց բռնել են այսօր՝ Լաչինի ապօրինի անցակետի տարածքում:
Նաև նշում են, որ «երիտասարդները հանդես են եկել ինքնախոստովանական ցուցմունքով և զղջացել արվածի համար»:
«Հաշվի առնելով մեղադրյալների տարիքը և նրանց անկեղծ զղջումը, քրեադատավարական օրենսդրության պահանջների պահպանմամբ, կիրառելով մարդասիրության սկզբունքը, նրանց նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է»,–նշված է հայտարարության մեջ:
Վերջում արձանագրվում է, որ տասը օր կալանքի տակ մնալուց հետո երիտասարդները «կարտաքսվեն Ադրբեջանի տարածքից»՝ այսինքն՝ այլևս չեն կարողանա մուտք գործել Արցախ առնվազն քանի դեռ ունենք այս իրավիճակը: Իսկ կալանքի տակ պահում են, որպեսզի վախի ու անզորության մթնոլորտ ստեղծեն»: