Ստեփանակերտում մարդիկ շարունակում են մնալ Վերածննդի հրապարակում, որտեղից հետևում են ժամը 21:00-ին մեկնարկած Արցախի Ազգային ժողովի արտահերթ նիստին։ Այս մասին գրում է Bagramyan26–ը:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Արցախցիները հավաքվել են Ստեփանակերտի հրապարակում և փորձում են իրենց հարցերի պատասխանը ստանալ Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանից։
Բացի դա, ինչպես հայտնել էինք, Արցախի հակաճգնաժամային խորհրդի նախագահ Տիգրան Պետրոսյանը տեղեկացրել էր, որ ժամը 21:00-ին գումարվելու է Արցախի Ազգային ժողովի արտահերթ նստաշրջան։