«Հրապարակը» տեղեկացավ, որ օգոստոսի 24-ին Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի զորամասերից մեկում թվով տասը զինվոր թունավորվել է:
Զինվորներից մեկի հայրը լրատվականի հետ զրույցում ասաց, որ թունավորվել է տասը զինվոր, նախնական վարկածով՝ սննդից: Լրատվականը դիմել է ՊՆ խոսնակ Արամ Թորոսյանին, հասկանալու համար, թե ինչի՞ց են զինվորները թունավորվել:
«Թորոսյանը մեզ հետ զրույցում ասաց, որ ընդամենը մեկ դեպք են արձանագրել, զինվորն աղիքաստամոքսային խնդրով ընդունվել է հոսպիտալ և արդեն դուրս գրվել: Մենք նաև փորձեցինք պարզել, թե որ ընկերությունն է զորամաս սնունդ մատակարարել, սակայն Արամ Թորոսյանը նշեց, որ այդ հարցին կարող է միայն գրավոր պատասխանել»,– գրում է կայքը: