ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Մի քանի ժամ առաջ ռուս խաղաղապահների քթի տակից ադրբեջանցիները, Հակարի կամրջի մոտ տեղակայված ապօրինի անցակետից առեւանգել են այս երեք երիտասարդներին՝ Ալեն Սարգսյանին, Լեւոն Գրիգորյանին, Վահե Հովսեփյանին, ովքեր գալիս էին Երեւան՝ ուսումը շարունակելու։
Տղաները ֆուտբոլիստներ են։
Ո՞ւր են տարել տղաներին եւ ի՞նչ վիճակում են հիմա նրանք, մինչ այս պահը որեւէ տեղեկատվություն չկա։
Տղաների առեւանգմանը ականատես արցախցի աղջիկը պատմում է, որ 7-8 ադրբեջանցի հարձակվել էին Ալենի վրա, նա օգնություն էր խնդրում ռուս խաղաղապահներից, ովքեր ոչինչ չէին անում։
Հայաստանի բոլոր պատկան կառույցները սատկած են։