Search
Close this search box.

Մակրոնը ԼՂ կարգավորման նոր նախաձեռնությամբ կհանդիպի Փաշինյանի և Ալիևի հետ

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ այս շաբաթ բանակցություններ կվարի Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ և հանդես կգա արցախյան հակամարտությունը կարգավորելու դիվանագիտական նախաձեռնությամբ: Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Այս շաբաթ կբանակցեմ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Կպահանջեմ ամբողջությամբ հավատարիմ մնալ Լաչինի միջանցքի շուրջ պայմանավորվածություններին, ինչպես նաև միջազգային ասպարեզում դիվանագիտական ​​նոր նախաձեռնությամբ հանդես կգամ՝ Ադրբեջանի նկատմամբ ճնշումը մեծացնելու նպատակով»,- Ելիսեյան պալատի X-ի պաշտոնական էջում՝ դեսպանների ամենամյա համաժողովի ժամանակ, որն ուղիղ եթերով հեռարձակվել է, ասել է Մակրոնը:

Please enter a valid URL