Search
Close this search box.

Հայաստանյան բանկերը մեր երկրում իրավական քաոս, հետևաբար՝ шղետ են նախապատրաստում. իրավապաշտպան Կարեն Հեքիմյան

Իրավապաշտպան Կարեն Հեքիմյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Մինչ Արցախում հումանիտար աղետ է հասունանում, հայաստանյան բանկերը մեր երկրում իրավական քաոս, հետևաբար՝ աղետ են նախապատրաստում: Օրինակ՝ Evocabank-ը:
Եթե պայմանագիր ունեք Էվոկաբանկի հետ, ապա դա չի նշանակում, որ պայմանագրի կետերը անփոփոխ են մնալու պայմանագրի ողջ ժամկետի ընթացքում: Մեծ է հավանականությունը, որ դրանք միակողմանիորեն (բանկի կողմից) փոփոխվեն: Ընդ որում, դուք փոփոխության մասին չեք իմանա և օրերից մի օր փաստի առջև կկանգնեք: Բանկի աշխատակից Լիլիթն ասում է, որ փոփոխությունները «բանկի կարգն է» (՞): Լիլիթից ոչ այդքան հեռու նստած բանկի մեկ այլ աշխատակից պնդում է, որ պայմանագրերում փոփոխությունը կարող է «ծրագրով իրականացվել» (՞): Այսինքն, ստացվում է, որ քաղաքացու և բանկի միջև կնքված պայմանագիրը, «բանկի կարգով» և «ծրագրով» կարող է հաջորդ իսկ օրը, միանգամայն այլ՝ բնօրինակից էապես տարբերվող, բովանդակություն ունենալ, դրանից բխող հետևանքներով:

Էվոկաբանկի մասնաճյուղերից մեկի կառավարիչ Սահրադյան Արտաշեսը խնդիրը պարզաբանելու համար ժամանակ և տրամադրություն չունի: Վերջինս առաջարկում է բողոք գրել և սպասել պատասխանի:

Պարադոքսալ բանկ է Էվոկաբանկը: Այնտեղ աշխատում են «ոչինչ չիմանալ», «ժամանակ չունենալ», «տակից գործել» և «շառից և փորձանքից» հեռու մնալ: Նույնիսկ՝ ՀՀ պետական գանձապետարանի հաշվեհամարը բանկի աշխատակիցների համար «շառ է և փորձանք»:

Please enter a valid URL