Search
Close this search box.

Այսօր կյանքից զրկված զինվորները կրակել են միմյանց վրա․ պատճառը հայտնի է. ուշագրավ մանրամասներ

ArmLur.am-ին բացառիկ տեղեկություներ են հասել, թե ինչու է Սյունիքի զորամասերից մեկու երկու զինծառայող կյանքից զրկվել՝ մահացու հրազենային վիրավորում ստանալով: Հիշեցնենք, որ քիչ առաջ ՀՀ Պաշտպանության նախարարությունը հայտնեց, որ օգոստոսի 27-ին ,դեռևս չպարզված հանգամանքներում, հրազենային մահացու վիրավորում են ստացել ՊՆ N զորամասի զինծառայողներ Արտյոմ Արայի Հայկազյանը և Արմեն Հայկի Խաչատրյանը:

Մեզ հասած բացառիկ տեղեկությունների համաձայն, զինվորները մարտական դիրքում քնելու թեմայի հետ վիճել են, որից հետո կռիվը թեժացել է ու կրակել են միմյանց վրա։ Հենց այս հանգամանքի հետևանքով էլ երկուսի կայնքն էլ փրկել չի հաջողվել:

Ի դեպ օրերս գրել էինք, որ օգոստոաի 10-ին էլ մահացել էր ժորա Կարապետյանը, կա երկու ձերբակալված, զինվորին ծառայակիցներն էին հասցրել այն վիճակին, որ նա վերջ էր տվել կյանքին, իսկ ահա թեման եղել էր կրկին մարտական դիրքում քնելը:

Please enter a valid URL