Անցած գիշեր Ռուսաստանի մայրաքաղաքում ներդրվել է Կարպետ պլանը, որը հայտարարվում ԱԹՍ-ների հարձակման սպառնալիքի դեպքում: Այդ մասին հայտնում են ռուսական լրատվամիջոցները։
Նշվում է, որ «Դոմոդեդովո» և «Վնուկովո» օդանավակայանները ժամանակավորապես թռիչքներ չեն ընդունում և չեն ուղարկում։
Տարբեր աղբյուրների տվյալներով՝ հետաձգվել է ավելի քան 15 չվերթ։
Ինչպես հայտնում է Flightradar-ը, ինքնաթիռները թռչում են Մոսկվայի մարզի հարավ-արևմուտք և հարավ-արևելք: