Search
Close this search box.

ՖՈՏՈ. Արարատում 20-ամյա վարորդը Лада-ով մի քանի մետր գլորվել է ձորը. կան վիրավորներ

Օգոստոսի 26-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 20:00-ի սահմաններում Արարատի մարզի բնակիչ, 20-ամյա Աշոտ Ն.-ն իր վարած Лада 202140 մակնիշի ավտմեքենայում Լուսաշող գյուղի վարչական տարածքում գտնվող Սուրբ Կարապետ եկեղեցու ճանապարհին, դեռևս անհայտ հանգամանքներում, կորցրել է ավտոմեքենայի կառավարումը, դուրս է եկել երթևեկելի գոտուց և մի քանի պտույտ գլորվելով՝ գլխիվայր հայտնվել ձորում։

Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ վթարի հետևանքով Աշոտ Մ.-ն և նրա ուղևոր, Արարատի մարզի բնակիչ, 20-ամյա Արայիկ Գ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Վեդի» բժշկական կենտրոն:

Վիրավորներից մեկին ձորից պատգարակով դուրս են բերել փրկարարները և մոտեցրել օպերատիվորեն ժամանած Վեդու հիվանդանոցի շտապօգնության ավտոմեքենային: Բժիշկները վիրավորներին մինչև հիվանդանոց տեղափոխելը տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբարել:

Please enter a valid URL