Search
Close this search box.

ՖՈՏՈ. Արտակարգ դեպք Վեդիում. կան զnհեր

Այսօր ժամը 14։03-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վեդի քաղաքում՝ ջրանցքում, ավտոմեքենա է ընկել, հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Shamshyan.com-ն էլ հատնում է, որ փրկարարները ջրատարում կողաշրջված Mercedes մակնիշի ավտոմեքենայից դուրս են բերել 3 դի, այս պահին էլ որոնողական աշխատանքներ են կատարում, քանի որ կան տեղեկություններ, որ հնարավոր է ևս 1 հոգի եղած լինի ավտոմեքենայում:

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի և մահացածների ինքնությունը:

Please enter a valid URL