Search
Close this search box.

Արթուր Բաղդասարյանը, թե՞ ուրիշ մեկն է խաբել Եկմալյան հասցեի բնակիչներին

Այսoր 1in.am կայքը հրապարակել է Եկմալյան հասցեի անտուն մնացած բնակիչներից մեկի հարցազրույցը, որտեղ նշվում է , թե իբր Արթուր Բաղդասարյանը ինչ-որ սփյուռքահայ գործարարի հետ ցանկանում է գնել տվյալ հասցեի հողատարածքը:
Պաշտոնապես տեղեկացնում ենք , որ տվյալ տեղեկատվությունը սուտ է և չի համապատասխանում իրականությանը: Արթուր Բաղդասարյանը որևէ առնչություն չունի վերը նշված խնդրի հետ:
Ավելին՝ կուսակցությունը սույնով դիմում է գլխավոր դատախազությանը քննություն իրականացնելու և պարզելու , թե ովքեր են խաբել տվյալ հասցեում բնակվող ՀՀ քաղաքացիներին:
ՀՎԿ մամուլի ծառայություն

Please enter a valid URL