Search
Close this search box.

Արայիկ Հարությունյանին նմանակող երիտասարդին կրկին բերման են ենթարկել

ԱՀ ներքին գործերի նախարարության ոստիկանությունը հայտնում է, որ օգոստոսի 26-ին ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչության հերթապահ մասում հաղորդում է ստացվել, որ ժամը 18:00-ի սահմաններում, Վերածննդի հրապարակում Ստեփանակերտ քաղաքի բնակիչներ Դ. Մ-ն (ծնված 1989թ.) և Խ.Հ-ն (ծնված 1991թ.), Արցախի Հանրապետության նախագահի կողմից հայտարարաված ռազմական դրության պայմաններում, օրենքով (հոդված` 235) սահմանված կարգի խախտմամբ, դիտավորությամբ կազմակերպել և անց են կացրել հավաք:

Նշված անձինք բերման են ենթարկվել ոստիկանության քաղաքային վարչություն:
Փաստի առթիվ Ստեփանակերտ քաղաքի վարչությունում նախապատրաստվում են նյութեր։

Please enter a valid URL