Search
Close this search box.

Մեսրոպ Մանուկյանը հեռախոսազրույցի ձայնագրություն է հրապարակել

«Մայր Հայաստան» դաշինքի ցուցակով առաջադրված Մեսրոպ Մանուկյանը տեսանյութ է տարածել ֆեյսբուքյան իր էջում՝ կից գրառմամբ․ «ՀՀ ոստիկանությունը Տիգրան Ավինյանի շտաբի աշխատո՞ղ, թե՞ սպասվող ընտրակեղծիքներին նախապատրաստող գործիք․․․

Երեք օր առաջ իմ հայրական տուն է այցելում թաղային ոստիկանը։ Անհասկանալի կամ հիմա արդեն հասկանալի պատճառով հարցնում է գրանցված բնակիչների մասին, թե ովքե՞ր են ՀՀ-ում, իսկ ովքե՞ր՝ ոչ։ Հարցնում ու գրանցում է հեռախոսահամարները։ Այնուհետ հարցեր տալիս այն հարևանների մասին, ում դռները փակ են կամ տները՝ վարձակալությամբ.

 

«Քանի՞ տարի է, որ ինֆորմացիա չկա նրանց մասին», «Վերջին անգամ ե՞րբ են եկել Հայաստան», «Նրանց տունը վարձով ո՞վ է գալիս տալիս, բարեկամնե՞րը թե՞ նրանք են գալիս», ու բազում հարցեր այս շարքից։

Երեկ այս՝ 077627200 հեռախոսահամարից զանգահարում են իմ մայրիկին, ներկայանում Տիգրան Ավինյանի շտաբից, ասում են, որ այսօր Մալաթիա-Սեբաստիա համայնքում լինելու է հանդիպում Ավինյանի հետ, փորձում համոզել գալ հանդիպմանը, ասում՝ եթե հիվանդ եք, տրանսպորտի հարցն էլ կլուծենք, ինչի խնդիր ունեք, դա էլ ասեք, օգնենք լուծել.․․

Մայրիկիցս վերցնելով հեռախոսահամարը՝ փորձեցի ճշտել, թե ՔՊ շտաբում որտեղի՞ց նրա համարը և ի՞նչ մեխանիզմներ են գործում․․․
Որպես փաստ՝ ներկայացնում եմ իմ զրույցի մի հատվածը․

Հ.Գ. ՀՀ Ոստիկանությո՛ւն, մինչ այս ընտրություններն ինչո՞ւ թաղայինները չէին ընկել դռնեդուռ և չէին ուզում հասկանալ՝ ո՞ր բնակիչն է հիմա ապրում, իսկ որի դուռը՝ փակ, և ոստիկանական համազգեստի ներքո հավաքագրում են մարդկանց կոնտակտները ու փոխանցում ՔՊ-ի շտաբին․․․

ՀՀ օրենսդրության ո՞ր կետի համաձայն է ոստիկանությունը ստանձնել ՔՊ-ի շտաբի աշխատակցի պարտականությունը․ թե բա՝ վարչական ռեսուրսի տոտալ օգտագործում «ՉԿԱ»․․.
Հ.Գ. Համատիրություննե՛ր, արժե՞ ծառայել թուրք-ադրբեջանական շահերը սպասարկողներին (ձեր մասին էլ են խոսում նաև)։

Հ.Գ. Ա՛յ փնթինե՛ր, կարելի՞ է ճշտել, թե ում տուն եք զանգում և այցելում․․․»։

Please enter a valid URL