Search
Close this search box.

Ալիևը խոսել է Լաչինի միջանցքում անցակետի տեղադրման մասին

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Բաքուն Լաչինի միջանցքում անցակետը տեղադրել է «միջազգային իրավունքի» համաձայն՝ միաժամանակ նշելով, որ այդ քայլի պատճառով Ադրբեջանը ճնշումների է ենթարկվել։

«Մենք դա արեցինք՝ ևս մեկ անգամ ցույց տալով կամք, քաջություն, ինքնավստահություն»,- Լաչինի շրջանում ելույթ ունենալով՝ հայտարարել է Ալիևը՝ հավելելով, որ անցակետի բացման պատճառով Ադրբեջանը բախվել է ուժեղ ճնշումների ու սպառնալիքների։

«Սա շարունակվում է այսօր. տարբեր միջազգային կազմակերպությունների շրջանակներում Հայաստանն ու դրա նմանները տարբեր դավադրություններ են հյուսում մեր դեմ։ Բայց ոչինչ չի կարող մեզ ստիպել շեղվել մեր ճանապարհից»,- ասել է Ալիևը։

Հավելենք, որ Արդեն 258-րդ օրն է, ինչ Արցախը գտնվում է շրջափակման մեջ։

Please enter a valid URL